Մելանյա Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած Դոնալդ Թրամփի խոսքերը:
Թրամփը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Մելանյա Թրամփը հանձնե՞լ է արդյոք կորոնավիրուսի ախտորոշման թեստ, պատասխանել է. «Այո, պատասխանը բացասական էր»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ ստուգման թեստ էր հանձնել, որի պատասխանը ևս բացասական էր:










