Նյու Յորքում կորոնավիրուսով վարակված անձանց վրա սկսել են փորձարկել մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցը

23:46 • 24.03.20

ԱՄՆ Նյու Յորք նահանգի հիվանդանոցներում երեքշաբթի սկսել են մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցների փորձարկումը կորոնավիրուսով վարակված անձանց վրա:  

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: «Արդեն այսօր սկսում ենք ստուգել hydroxychloroquine նոր դեղամիջոցը: Նախագահ Թրամփը և Դեղամիջոցների որակի հարցերով վարչության ղեկավարությունը կազմակերպել են նոր դեղամիջոցի մատակարարումը Նյու Յորք, և հիվանդանոցներն այն կսկսեն օգտագործել հենց այսօր»,- ասել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ Նյու Յորքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 25 000-ը, մինչդես երկրի ողջ տարածքում՝ 50 000-ը: Ամենից շատ տուժած նահանգներից են նաև Վաշինգտոնը և Կալիֆոռնիան: