Քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում տրանսպորտային միջոցներն աշխատելու են․ այս առումով սահմանափակում չի լինելու․ Սուրեն Քրմոյան (տեսանյութ)

21:44 • 24.03.20

Քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում տրանսպորտային միջոցներն աշխատելու են, այս առումով սահմանափակումներ չկան։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։

«Այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ միևնույն ժամանակ, իհարկե, պահպանելով սոցիալական հեռավորության կանոնները»,- նշեց Սուրեն Քրմոյանը։