Իսպանիայում բուժքույրերը հիվանդանոցից ծափողջյուններով են ճանապարհում կորոնավիրուսից ապաքինված առաջին հիվանդին (տեսանյութ)

23:19 • 24.03.20

Իսպանիայում կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելու համար կահավորված հիվանդանոցում աշխատող բուժքույրերն ուրախությամբ և ծափահարություններով են ճանապարհել  դուրս գրվող առաջին հիվանդին:

Ինչպես ներկայացնում The Guardian-ը, ուշագրավ պահը տեսագրվել է Մադրիդի Ifema ցուցասրահում, որը վերջին օրերին վերածվել է ժամանակավոր հիվանդանոցի, որտեղ 5500 մահճակալ է տեղադրվել հիվանդների համար:

Հիշեցնենք, որ իսպանացի բժիշկներն ավելի վաղ տեղեկացրել էին երկրում պաշտպանիչ միջոցների և սարքավորումների պակասի մասին:

Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2800-ի, վարակվածներինը՝ 39 676-ի: