Իսպանացի բժիշկները հայտնում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ սարքավորումների պակասի մասին

23:41 • 24.03.20

Իսպանիայում բժիշկները բողոքում են հիմնական պաշտպանիչ միջոցների պակասից: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 500 մարդ է մահացել երկրում:

Իսպանիան կորոնավիրուսի հետևանքով երկրորդ ամենատուժած երկիրն է Եվրոպայում Իտալիայից հետո. այստեղ մահացության ցուցանիշը հասել է 2800-ի: Վարակակիրների թիվը հասել է 39 676-ի, ապաքինվել է 3794 մարդ:

Բուժաշխատողները պայքարում են մարդկային կյանքերը փրկելու համար, սակայն հիվանդանոցներում, հուղարկավորման կենտրոններում և դիակիզարաններում տեղը չի բավարարում: Նշվում է, որ Մադրիդի սառցադաշտը վերածվել է դիահերթարանի, իսկ Ifema համաժողովի սրահը՝ հիվանդանոցի, որտեղ 5500 մահճակալ է տեղադրվել: