Ավստրալիայում ոստիկանությունը որոնում է սուպերմարկետներից զուգարանի թուղթ գողացած անձանց
Ավստրալիայում ոստիկանությունը որոնում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում սուպերմարկետներից ավելի քան 500 գլանակ զուգարանի թուղթ գողացած անձանց:
Ինչպես գրում է The Mirror-ը, ոստիկանության տվյալներով տղամարդիկ թիրախավորել էին Սիդնեյ քաղաքում գործող սուպերմարկետի 4 մասնաճյուղերը: Գողությունը կատարվել է կիրակի 19:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում:
Նշվում է, որ խանութ ներխուժած անձանցից մեկը դանակով սպառնացել է աշխատակցին: Ոստիկանության տվյալներով՝ երկու երիտասարդները այլ խանութներ էլ են ներխուժել, սակայն ձեռնունայն հեռացել են:










