ԱՄՆ-ն կորոնավիրուսի բռնկման նոր էպիկենտրոն դառնալու լուրջ վտանգի տակ է. ԱՀԿ

14:59 • 24.03.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման նոր էպիկենտրոն դառնալու լուրջ վտանգի տակ է:

Ինչպես նշում է The Guardian-ը, խոսնակը մանրամասնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը մեծ թափով է ավելանում:

Խոսնակն ընդգծել է, որ անցած քսանչորս ժամում աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի 85%-ը գրանցվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 392 000-ը, 17 138 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: