«Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարում պատրաստ է օգնել ցանկացած երկրի»․ Ռոհանի. «ՌԻԱ Նովոստի»

14:47 • 25.03.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոր տեսակի համավարակի ֆոնին հայտարարել է, որ Թեհրանն իր հնարավորությունների սահմանում պատրաստ է օգնել ցանկացած երկրի, մինչդեռ հենց Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցում է երկու հազարը, գրում է ria.ru-ն։

«Մենք մեր հնարավորությունների սահմաններում օգնություն կցուցաբերենք ցանկացած երկրի, որը մեզանից կխնդրի այդ օգնությունը»,- հայտարարել է Ռոհանին կառավարության նիստում:

Նա նաև նշել է, որ որոշ երկրներ Իրանին օգնել են՝ տրամադրելով դիմակներ, անհրաժեշտ դեղամիջոցներ և որոշ բժշկական սարքավորումներ:

Իրանը  մարդասիրական օգնություն է ստացել Չինաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ինչպես նաև մի շարք այլ երկրներից: ԱՄՆ-ի կողմից օգնությունը Թեհրանը մերժել է՝ հայտարարելով, որ լավագույն օգնությունը պատժամիջոցների չեղարկումն է։

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 27 017 մարդ, գրանցվել է 2077 մահ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։