Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ. հեղինակը` թերևս, Ադրբեջանի հատուկ ծառայություննեն են․ Սամվել Մարտիրոսյան (լուսանկար)

23:19 • 25.03.20

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ վայվերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով գրառումներ։ Մարտիրոսյանը գրել է․

«Ժողովուրդ, Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։ Ու ամեն դեպքում #ՄնաՏանը»: