Թրամփը կորոնավիրուսի ֆոնին ԱՄՆ-ում հազարավոր ինքնասպանություններ է կանխատեսել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումները կարող են մարդկանց ընկճախտի հասցնել, որն էլ կարող է հազարավոր ինքնասպանությունների պատճառ դառնալ, գրում է Daily Mail պարբերականը։
«Որոշներին կարող ենք կորցնել գրիպի հետևանքով, սակայն, երկիրն ընկճախտի մեջ գցելով, շատ ավելի մեծ թվով մարդկանց կորուստ կունենաք ընկճախտի և զանգվածային ռեցեսիայի պատճառով: Հազարավոր մարդիկ ինքնասպան կլինեն»,- կանխատեսել է Դոնադ Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար Սբ Զատկին ընդառաջ, որը նշվում է ապրիլի 12-ին, չեղարկել մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել են COVID-19-ի տարածման պատճառով։ Նախագահի խոսքով՝ Սբ Զատիիկը կարևոր օր է իր համար և ցանկանում է, որ մարդիկ այդ տոնի առիթով կրկին եկեղեցիներ վերադառնան։
«Ամեն տեսակ բան կարող է տեղի ունենալ։ Անկայունություն կարող է լինել։ Չեք կարող գալ ու ասել՝ եկեք փակենք Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ աշխարհի ամենահաջողակ երկիրը»,- հավելել է Թրամփը։










