Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը փորձություն է ամբողջ երկրագնդի համար, պետք է պատվով հաղթահարենք. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
Այս իրավիճակը փորձություն է ամբողջ երկրագնդի և պետությունների համար. բացի նրանից, որ սահմանափակումները խստացվել են, բնակչությունը պետք է որոշակի զգոնություն, համախմբվածություն ցուցաբերի, որպեսզի կորոնավիրուսը չտարածվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
«Բնականաբար, պետք է արվի և արվում է այն առավելագույնը, որի միջոցով կարողանանք պատվով հաղթահարել այս փորձությունը: Վստահաբար իրականացվում են համալիր լուծումներ և՛ առողջապահական, և՛ սոցիլական, և՛ տնտեսական մասով»,-ասաց նա:
Նարեկ Զեյնալյանը կարևորեց սահմանափակումների խստացումը, ըստ նրա` առաջնայինն այն է, որ կորոնավիրուսը մարզից մարզ չտարածվի:
Պատգամավորը նշեց, որ ինքը չգիտի դեպք, որ որևէ մարզային տրանսպորտ այսօր աշխատել է:
Մանրամասաները՝ տեսանյութում










