Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը անցել է 1000-ը

00:42 • 25.03.20

Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,1 հազարի: Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, գրում է Известия-ն:

«Մահվան երկու հիմնական վայրերը հիվանդանոցներն ու ծերանոցներն են»,- Սալոմոնի խոսքերն է մեջբերում BFM հեռուստաալիքը: Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում 176 մարդ հիվանդանոցային բուժում է ստանում, ևս 2516-ը վերակենդանացման բաժանմունքում են և գտնվում են ծանր վիճակում: Բժշկական հաստատություններից դուրս է գրվել մոտ 3281 մարդ:

Սալոմոնն ընդգծել է, որ հաջորդ շաբաթվա վերջ կհասնեն օրվա ընթացքում 29 հազար մարդու թեստավորման: Ներկայումս այդ ցուցանիշը օրական կազմում է 9 հազար:

Մարտի 24-ին Ֆրանսիայում արտակարգ սանիտարական դրություն է հայտարարվել: