Չեռնոգորիան դադարեցրել է միջազգային և ներքին ուղևորափոխադրումները
Չեռնոգորիայի իշխանությունները նոր արգելքներ են սահմանել այդ թվում միջազգային և ներինքին ուղևորափոխադրումները, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծացումից հետո: Այս մասին երեքշաբթի հայտնել է երկրի նախարարների կաբինետին կից Վարակիչ հիվանդությունների հարցով ազգային կոորդանիցիոն խորհրդի մամուլի ծառայույթյունը, գրում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ 1 օրում երկրում հաստատվել է վարակման 18 նոր դեպք: Այսպիսով, վաարկվածների ընդհանուր թիվը հասել է 47-ի: Գրանցվել է հիվանդության հետևանքով մահվան 1 դեպք: Մոտ 6 հազաչ մաչդ սանիտարական հսկողության ներքո է գտնվում:
Սրա առնչությամբ՝ Ազգային կոորդինացիոն խորհուրդը միջոցառումների նոր համալիր է պատրաստել, որոնց թվում է նաև միջազգային ուղևորափոխադրումը, բացի դա, դադարում է նաև ներքին հաղորդակցումը, բացառություն կլինեն բեռնատարները, որոնք երկիր կհասցնեն անհրաժեշտ ապրանքներ:
Նշվում է, որ մարդկանց արգելվում է նաև փողոցներում և հասարակական վայրերում ավելի քան 2 հոգանոց խմբերով հավաքվելը:










