Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է խոզի գրիպի համաճարակի մահացության ցուցանիշը. Корреспондент
Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 2009-2010թթ․ տեղի ունեցած խոզի գրիպի համավարակից մահացության ցուցանիշը: Համեմատությունը ներկայացնում է Корреспондент-ը:
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի՝ առցանց թարմացվող տվյալների՝ Covid-19 կորոնավիրուսից մարտի 25-ի դրությամբ ողջ աշխարհում մահացել է 19 675 մարդ: Այս ցուցանիշը գրանցվել է մոտ 4 ամսում, երբ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է ավելի քան 170 երկրում:
Մինչդեռ H1N1 գրիպի (խոզի գրիպ) համաճարակի ընթացքում, որը մեկ տարուց ավելի է տևել, 18 449 մարդ է մահացել՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների: Ամենի մեծ թվով մահացության դեպքեր գրանցվել է ԱՄՆ-ում (ավելի քան 8500), իսկ Եվրոպայում՝ ավելի քան 4800:










