Կուրիլյան կղզիներում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիներում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչից հետո ցունամիի առաջացման վտանգ է հայտարարվել: Սակայն ավելի ուշ վտանգի վերաբերյալ նախազգուշացումը հանվել է, գրում է theguardian.com-ը:
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների՝ օջախը գտնվել է 59 կմ խորության վրա:
Հաղորդվում է, որ Պարամուշիր կղզում բնակիչների մի մասը տարհանվել է:
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկություն չկա:










