Իտալիայում վերջին մեկ օրում 683 մարդ է մահացել կորոնավիրուսից. ողջ աշխարհում մահացության ցուցանիշը գերազանցել է 20 000-ը. The Guardian

23:36 • 25.03.20

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսից մահացության դեպքերը ողջ աշխարհում հասել են 20 499-ի: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:

Մահացության թվով առաջինը Չինաստանն է, որտեղ վերջին օրերին վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել: Ասիական երկրին հաջորդում է Իտալիան, որտեղ հիվանդությունից 7503 մարդ է մահացել: Մյուս ամենատուժած երկիրն Իսպանիան է՝ 3434 մահվան դեպքով:

Իտալիայի Քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելով Բորելին հայտնել է, որ վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 683-ով, որը նախորդ օրվա ցուցանիշից 60-ով պակաս է:

Վարակվածների թիվը ողջ աշխարհում կազմում է 451 355 մարդ: Նրանցից 112 952-ն ապաքինվել են: Մեծ թվով վարակակիրներ ունեցող երկրներն են նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Իրանը, Շվեյցարիան և Հարավային Կորեան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է ավելի քան 170 երկրում և բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից: