Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra G» և «Dodge Caliber» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

09:51 • 25.03.20

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արազ Ա.) և «Dodge Caliber» (վարորդ՝ Հրանուշ Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Տաթև Ս.-ն (ծնված 1979 թ.) և Նարեն (ազգանունը չի հաջողվել պարզել) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: