Հեռավար դասապրոցեսներին մարզերից մասնակցում է աշակերտների 80 տոկոսիս ավելին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունին ասաց, որ հեռավար դասապրոցեսի կազմակերպման հետ կապված կան տեխնիկական սարքերի խնդիրներ, նաև ինտերնետ հասանելիության խնդիրներ, ապա հետաքրքրվեց՝ ինչպես է հնարավոր լուծել այդ խնդիրները:
Նա նշեց, որ այսօր ամփոփում են մեկ շաբաթվա հեռավար դասապրոցեսը: «Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն մենք 80 և ավելի տոկոս աշակերտների ներգրավվածություն ունենք, ինչը մոտավորապես հավասար է հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին դպրոցներ: Ըստ էության՝ մենք մեծամասնությամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել: Բայց, իհարկե, կան խնդիրներ. աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը, կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա»,- նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝դոնորների հետ վաղը հանդիպումներ ունեն սարքրեի հետ կապված, բացի այդ, ըստ նրա, շատ անհատներ, կազմակերպություններ դիմել են իրենց, որ կարող են համակարգիչներ և համաատասխան սարքեր տրամադրել, դիմողներից է նաև ԱԺ-ն:
Նախարարը նշեց, որ հեռավար դասապրոցեսի անցնելու առաջին օրվանից հայտարարել են, որ երկու շաբաթների ընթացքում կամփոփեն և կհասկանան արդյոք լրացուցիչ դասընթացների կարիք ունենալու են հետո, որ այս ընթացքը հասցնեն ամառային արձակուդրների հաշվին:
«Մեր տպավորությամբ այն ոգևորությունը և ուսուսցիչիների ներգրավվածությունը, որ կա ցույց է տալիս, որ եթե նույնիսկ լրացուցիչ դասընթացների կարիք լինելու է, աստված տա որ ապրիլի 14-ով այս ամենն ավարտվի, մենք շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք ենք ունենալու»,- նշեց նա:










