Բելգիան COVID-19 համավարակից առաջ տասնյակ միլիոնավոր պաշտպանիչ դիմակներ է վերացրել ռազմավարական պահուստից. The Brussels Times
Բելգիայի առողջապահության նախարարությունը COVID-19 համավարակից առաջ ռազմավարական պահուստում առկա միլիոնավոր պաշտպանիչ դիմակներ է վերացրել, քանի որ դրանց պահպանման ժամկետը լրացել էր, հայտնում է The Brussels Times-ը՝ հավելելով, որ ոչնչացված նմուշները նորերով չեն լրացվել:
«32 մլն վիրաբուժական դիմակ և 6 միլիոն FFP2 տեսակի ռեսպիրատոր դիմակ, որոնց կարիքն այժմ ամբողջ աշխարհն ունի, վերացվել են, քանի որ դրանց պահպանման ժամկետն անցել էր և դրանք օգտագործման համար անպիտան են ճանաչվել։ Այնուհետև առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել ոչնչացված դիմակների տեղը նորերով չլրացնել»,- ասվում է հրապարակման մեջ։
Աղբյուրը մանրամասնում է, որ դիմակները գնվել էին 2006 թվականին։ 2009 թվականին խոզի գրիպի համավարակի ֆոնին պահուստները թարմացվել են․ դեռևս այն ժամանակ այս միջոցառումների վրա 9 միլիոն եվրո է ծախսվել։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։










