Սիրիայում քրդերը համաձայնել են դադարեցնել կրակը՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շուրջ համախմբվելու համար

01:15 • 25.03.20

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի անդամ  հանդիսացող քրդական խմբավորումները համաձայնել են դադարեցնել կրակը՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շուրջ կենտրոնանալու համար, գրում է ТАСС-ը : 

«ՍԴՈՒ-ի հրամանատարությունը սիրիական հակամարտության բոլոր կողմերին առաջարկում է աջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի նախաձեռնությունը և միասին դադարեցնել կրակը»,- ասվում է Al Hadath հեռուստաալիքով փոխանցված հայտարարությունում:

ՍԴՈՒ-ն հույս է հայտնել, որ հումանիտար հաշտությունը «երկխուսության և քաղաքական գործընթացի ճանապարհ կբացի, որն էլ կհանգի Սիրիայի տարածքում պատերազմի ավարտին»:

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատները ռազմական գործողություններ են իրականցնում թուրքական զորքերի, ինչպես նաև սիրիական ընդդիմության զինված խմբավորումների դեմ, որոնք 2018-ին գրավել էին Հալեպից 65 կմ հեռավորության վրա գտնվող Աֆրին շրջանը: