Թրամփը պնդում է, թե Թուրքիան և սիրիացի քրդերը պատրաստ են խաղաղության համաձայնություն կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նախկինում միշտ մերժել է սիրիացի քրդերի հետ խաղաղություն հաստատելու իր բոլոր առաջարկները, սակայն այժմ նա պատրաստ է անել դա: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թրամփի հարցազրույցը Fox News հեռուստաալիքին:
«Ես ասում էի քրդերի հետ համաձայնություն ստորագրիր, խաղաղություն կնքեք: Էրդողանը չէր ցանկանում անել դա… Քրդերը նույնպես չէին ուզում: Եվ արդյունքում իրենք սահմանեցին այսպես ասած անվտանգության գոտի, սա վերջերս է եղել՝ մի քանի ամիս առաջ»,- ասել է Թրամփը:
«Եվ այսպես իրենք սկսեցին պատրեազմել, իրավիճակը շատ տհաճ էր, և այլ երկրներ խառնվեցին: Հիմա ես ասում եմ իրենց՝ ստորագրեք համաձայնությունը: Իրենք պատասխանում են՝ լավ, մենք կստորագրենք»,- ներկայացրել է Թրամփը:










