Թուրքիայում մարտի 24-ին կորոնավիրուսից 7 մարդ է մահացել. Թուրքիայի առողջապահության նախարար
Մարտի 24-ին Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 343 նոր դեպք, 7 մարդ մահացել է: Այս մասին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է Twitter-ի իր էջում:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1872-ի, զոհերի թիվը` 44-ի:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 19 607-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 111 870 մարդ:










