Խոր-Վիրապի հարակից գյուղերի բնակիչները ցանկանում էին ճանապարհ փակել, իմ հորդորով հիմա չեն փակում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

15:54 • 25.03.20

Ամենակարևորը մեր քաղաքացիների սոցիալական անվտանգությունն է, սոցիալական երշախիքը, բայց ես ուզում ես խոսել մարդու իրավունքների մասին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված հատուկ նիստում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

«Այստեղ գալուց առաջ ինձ զանգահարեցին Խոր-Վիրապի հարակից գյուղերի բնակիչները, իմ հորդորով իրենք հիմա ճանապարհ չեն փակում: Այդ Varks.am-ի գործունեությունը պետք է հասկանանք, թե ինչքանով է տեղավորվում մեր օրենսդրության մեջ, որ քերթում են մարդկանց: 80 տոկոսին արդեն գցել են սև ցուցակները: Հորդորել եմ չփակել ճանապարհները, իմ հորդորով չեն փակել, այն հույսով, որ այս հարցերին, որոնց հիմա մենք անդրադառնում ենք կարձագանքի Կառավարությունը: Եթե ոչ, իմացեք որևէ կերպ հնարավոր չի լինելու կանգնեցնել մարդկանց»,- ասաց Զոհրաբյանը:

Բացի այդ, նա նշեց, որ ունեն խնդիրներ այն մարդկանց հետ, որոնք եկել են արտերկրից: «Ինձ զանգահարել էին ու հեռախոսի մեջ հեկեկում էին: Իրանից եկել են, իրենց ասել են՝ գնացեք կարանտին, մարդիկ օրինապաշտ լինելով մեկուսացել են երկու շաբաթ, Իրանում նրանց ձեռքից վերցրել են իրենց թումանները, մարդկանց ջրերը, գազն անջատած է, զանգում են «Գազպրոմ Արմենիա», ասում են՝ գնացեք ձեր պետության հետ, ձեր հարաբերույթունները կարգավորեք: Մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ սնունդ գնելու, որովհետև կարանտինի մեջ են: Ինձ հարցնում են՝ ինչ անեն, ես չգիտեմ այդ հարցի պատասխանը: Պետությունը նրանց մասին պե՞տք է մտածի, թե՞ չէ»,- նշեց նա: