2020թ. մարտի 27-ից ՌԴ կառավարության որոշմամբ դադարեցվում են Ռուսաստանի Դաշնության օդանավակայաններից օտարերկրյա չվերթները

20:25 • 26.03.20

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։

Միաժամանակ հայտնում է, որ բացառություն կլինեն այն չվերթները, որոնք կապահովեն օտար երկրներից ՌԴ տարածք ՌԴ քաղաքացիների վերադարձը, որը տեղի կունենա ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի համապատասխան։

Չվերթներ կարող են իրականացվել նաև նաև ՌԴ Կառավարության առանձին որոշումներով։