Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանն առաջիկա շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարել. ТАСС
Ադրբեջանի կառավարությունը առաջիկա շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով:
ТАСС-ի հաղորդմամբ՝ որոշման մասին չորեքշաբթի հայտնել է երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը:
«Ադրբեջանի Հանրապետության տարածքում մարտի 29-ից ապրիլի 3-ը սահմանվել է ոչ աշխատանքային օրեր նրանց համար, ովքեր աշխատում են 5-օրյա գրաֆիկով, և մարտի 30-ից ապրիլի 4-ը՝ 6-օրյա»,- նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Նովրուզ Բայրամով պայմանավորված առաջին աշխատանքային օրը Ադրբեջանում պետք է լիներ մարտի 39-ը:










