Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը, ապաքինվել է 102 հազար մարդ. Интерфакс
Հինգշաբթի Մոսկվայի ժամանակով 02:30-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ 03:30) աշխարհում կորոնավիրուսով վարակված 430 հազար 870 մարդ կա, զոհերի թիվը հասել է 20 հազար 81-ի, ապաքինվել է ավելի քան 102 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում տալով South China Morning Post թերթին:
Վերջին 1 օրվա ընթացքում՝ սկսած չորեքշաբթի մոսկովյան ժամով 03:00-ից, աշխարհում վարակվածների թիվը աճել է 45 218-ով, իսկ մահացածներինը՝ 2 382-ով:
Պարբերականը հիվանդների, մահացածների և ապաքինվածների էլեկտրոնային հաշվարկ է անում՝ հիմնվելով հոդվածում տեղ գտած երկրների պաշտոնական տեղեկատվության վրա:
Եվրոպայում վարակվածների և մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն Իտալիան է: Չորեքշաբթի գիշերվա դրությամբ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսից առաջացած թոքաբորբի հետևանքով մահվան 7.5 հազար դեպք: Ընդհանուր առմամբ հաստատված է 74 386 վարակման դեպք:
Իսպանիայում գրանցվել է վարակման 47 610 դեպք (մահացել է 3 434-ը), Գերմանիայում՝ 31 554 (149), Ֆրանսիա՝ 22.3 հազար (1.1 հազար), Շվեյցարիա՝ 8 836 (86), Մեծ Բրիտանիա՝ 8 077 (422), Նիդեռլանդներ՝ 6 412 (356), Ավստրիա՝ 5.282 (30), Բելգիա՝ 3 743 (88), Նորվեգիա՝ 2 566 (10), Պորտուգալիա՝ 2 362 (33), Շվեդիա՝ 2 272 (36), Դանիա՝ 1 715 (32), Թուրքիա՝ 1 529 (37), Չեխիա՝ 1497 (3), Իռլանդիա 1 329 (7), Լյուքսեմբուրգ՝ 1099 (8):
South China Morning Post-ի տվյաներով՝ ԱՄՆ-ում չորեքշաբթի երեկոյան գրանցվել է վարակման 53 005, մահվան՝ 711 դեպք: Միևնույն ժամանակ, ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում հաշվվում է 62,8 հազար վարակակիր, որոնցից մահացել է 919-ը:
Բրազիլիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 2 201 մարդու մոտ, մահացել է 46-ը, Կանադայում՝ 1959-ի մոտ, մահվան 20 դեպք կա, Էկվադորում՝ 1049 վարակակիր, մահացել է 27 մարդ:
Ասիայում առաջին տեղում Չինաստանն է, որտեղ նախորդ տարի դեկտեմբերից գրանցվել է մահվան 3 281 դեպք, հաստատվել է վարակման 81 218 դեպք:
Իրանում զոհերի թիվը հասել է 2 077-ի, վարակակիրների թիվը 27 017 է:
Հարավային Կորեայում չորեքշաբթի երեկոյան կորոնավիրուսից առաջացած հիվանդության հետևանքով գրանցվել է 126 մահ: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9 137-ի:
Ճապոնիայի տարածքում, հաշվի առնելով Յոկոհամայում քրուիզային նավի վրա գտնվող անձնակազմը և ուղևորներին, վարակված 1 983 մարդ կա, մահացել է 55-ը, Իսրայելում՝ 1 930 (3), Մալայզիա՝ 1796 (18), Պակիստան՝ 1000 (7):
Ավստրալիայում հայտնաբերվել է վարակման 2 423 դեպք, գրանցվել է 8 մահ:
Ավելի քան 150 այլ երկրներում և աշխարհի կետերում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1000-ից քիչ դեպք:
Նշվում է, որ պարբերականի տվյալները պարբերաբար փոփոխվում են՝ կապված պաշտոնական տեղեկատվության թարմացմամբ:










