Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են արտասահմանից ժամանած հարյուրավոր ավստրալացիներ Սիդնեյի օդանավակայանում անտեսում սոցիալական հեռավորության մասին կոչերը (լուսանկարներ, տեսանյութ)

14:26 • 26.03.20

Հարյուրավոր ավստրալացիներ Չինաստանից, Ճապոնիայից և Մերձավոր Արևելքից եկած ինքնաթիռներով Սիդնեյի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո անտեսել են նոր տեսակի կորոնավիրուսով չվարակվելու համար սոցիալական հեռավորության պահպանման բոլոր կանոնները, գրում է Daily Mail պարբերականը։

Այս տեսարանը նկատել և նկարահանել է մի օդաչու՝ ցույց տալով՝ ինչպես են ուղևորները հերթում կողք կողքի, իրար շատ մոտ կանգնած՝ այդպիսով անտեսելով կառավարության՝ իրարից 1․5 մետր հեռավորություն պահելու մասին հորդորները։ Օդաչուն ավելի ուշ լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ այդ սրահում մոտ 300-400 մարդ է եղել։

Աղբյուրը մանրամասնում է, որ այսօր Սիդնեյի օդանավակայանում ինքնաթիռներ են ժամանել Դոհայից, Շանհայից և Տոկիոյից։

Օդաչուն իրավիճակը տեսնելուց հետո մոտեցել և դիմել է Ավստրալիայի սահմանային ուժերի աշխատակիցներից մեկին՝ հարցնելով սոցիալական հեռավորության պահպանման վերաբերյալ ազգային ուղեցույցների մասին, որին ի պատասխան վերջինս թափ է տվել ուսերն ու ասել․ «Սա իմ խնդիրը չէ»։

Ավստրալիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 2766 մարդ, որից 12-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 170 մարդ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 471 794-ի, որից 21 297ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 703 մարդ։

 

Thousands of Australians ignored social distancing rules after landing at Sydney Airport this morningThe video was taken by broadcast voice coach Sally Prosser, who shared it on Twitter and wrote: 'I'm livid'