Եվրախորհրդարանը տեղեկացրել է կորոնավիրուսի հետևանքով առաջին աշխատակցի մահվան մասին. Euractiv

15:58 • 26.03.20

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Եվրախորհրդարանի աշխատակիցներից մեկը, տեղեկացնում է euractiv.com կայքը:

Նշվում է, որ Իտալիայում ծնված և Բելգիայում մեծացած 41-ամյա Ջանկարլո Ագոստինո դի Մարիան աշխատում էր Խորհրդարանի Նորարարությունների և տեխնիկական աջակցման կենտրոնում:

Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի աշխատակիցն իրեն լավ չէր զգացել, նրան հոսպիտալացրել էին և արհեստական շնչառության սարքին միացրել: Մի քանի օր անց նա մահացել է:

Դի Մարիայի մտերիմները նշել են, որ նա առողջ, սպորտով զբաղվող մարդ էր:

Նրա հետ շփման մեջ եղած բոլոր աշխատակիցներին արդեն զգուշացրել են վտանգի մասին, նրանք բժշկական ստուգումներ են անցնում:

Սա Եվրամիության կառույցներում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է: