Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 77-ի. PIA

11:07 • 26.03.20

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 77-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Մենք կորոնավիրուսով վարակված երկու նոր հիվանդ ունենք, նրանցից մեկի վիճակը ծանր է: Նա ծանր թոքաբորբ ունի, որն ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ»,-տեղեկացրել է վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:

Ներկայում Վրաստանում կարանտինի մեջ է գտնվում 4055 մարդ, 252 անձ մեկուսացված է հիվանդանոցներում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 640 մարդ։