Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 649-ի. РИА Новости
Հնդկաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը 649 է, մահացել է 13 մարդ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Հնդկաստանի առողջապահության և ընտանեկան բարօրության նախարարությանը:
Մեկ օր առաջ Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհուրդը տեղեկացրել էր 581 հիվանդի մասին:
Մարտի 26-ի դրությամբ Հնդկաստանում գտնվում է կորոնավիրուսով հիվանդ 602 բնակիչ և 47 օտարերկրացի: Առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 43 մարդ:
Վարակվածների թվով առաջատարը Մահարաշտրա նահանգն է, այստեղ վարակված է 121 հնդիկ և 3 օտարերկրացի, երկրորդ տեղում Քերալա նահանգն է, որտեղ վարակված է 110 տեղացի և 8 օտարերկրացի:
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր մարտի 25-ից 21 օրով համազգային արգելափակման շարունակման մասին: Իշխանությունները բնակիչներին կոչ են արել առանց լուրջ պատճառների դուրս չգալ փողոց, սահմանափակել են հասարակական տրանսպորտի, մետրոյի և երկաթուղիների աշխատանքը: Բացառություն է արվել միայն ոստիկանների, բժիշկների, հրշեջ և կոմունալ ծառայությունների, հեռուստահաղորդակցության և փոստային ծառայությունների, լրագրողների, սննդի և դեղորայքի առցանց վաճառքի համակարգերի համար:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։










