Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 2389 նոր դեպք է գրանցվել. Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ

14:45 • 26.03.20

 Իրանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 29 406-ի,  մահացել է 2234 մարդ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

Ջահանփուրը տեղեկացրել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածության ու մահվան դեպքերն աճում են. մեկ օրվա ընթացքում մահացել է 157 մարդ, իսկ մինչ այս ամենաբարձր օրական ցուցանիշը 149-ն է եղել:

Այս տվյալները հաշվի առնելով՝ փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանություններն առաջին անգամ տեղեկացրին երկրում կորոնավիրուսի առկայության մասին, Իրանում կորոնավիրուսից մահացել է 2234 մարդ:

Բացի այդ, Իրանը մեկ օրում ռեկորդային թվով վարակվածության դեպքեր է գրանցել` 2389 նոր հիվանդ: Նշենք, որ առողջացել է 10 457 հիվանդ: