Իսրայելում չորեքշաբթի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2369-ի, 64 մարդ ապաքինվել է. РИА Новости

01:22 • 26.03.20

COVID-19-ի ախտորոշմամբ պացիենտների թիվն Իսրայելում հասել է 2369-ի, 5 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Չորեքշաբթի առավոտյան հաղորդվել էր 2030 դեպքի մասին:

Իսրայելական նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի 20:00-ի դրությամբ Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը 2369 է: Ախտահարվածներից 39-ի վիճակը ծանր է: Միևնույն ժամանակ, 64 մարդ ապաքինվել է:

Ավելի վաղ երկրի իշխանությունները նոր սահմանափակող միջոցառումներ էին ձեռնարկել կապված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակից: Ըստ այդմ՝ քաղաքացիներին արգելվում է տներից հեռու գնալ ավելի քան 100 մետր: Բացառություն կկազմեն որոշակի դեպքեր, ինչպիսիք են՝ մթերք և դեղորայք գնելը, բժշկական օգնություն ստանալը, արյան դոնոր դառնալը, աշխատանքի գնալը, եթե վերջինը համապատասխանում է ավելի վաղ սահմանված կանոններին և այլն: