Ճապոնիայում հայտարարել են կորոնավիրուսի տարածման նոր ալիքի մասին. Reuters

14:18 • 26.03.20

Տոկիոյում կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է բռնկվել. մեկ օրում գրանցվել է ավելի քան 45 մահ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ մարտի 26-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1314 դեպք:

«Ես ասել եմ վարչապետ Աբեին, որ կորոնավիրուսի լայն տարածման բարձր ռիսկ կա»,-հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն Սինձո Աբեի և էկոնոմիկայի նախարար Յասուտոշի Նիսիմուրայի հետ հանդիպումից հետո:

Նշվում է, որ հիվանդության՝ լուրջ վտանգ ներկայացնելու և տնտեսության վրա ազդելու դեպքում վարչապետը երկրում կարող է արտակարգ դրություն մտցնել:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։