Մալայզիայի թագավորն ու թագուհին կորոնավիրուսի թեստ են հանձնել և գտնվում են կարանտինի մեջ. The Star

12:45 • 26.03.20

Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիյաթուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մայմունա Իսկանդերիան կարանտինային ռեժիմում են գտնվում: Նրանք կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են հանձնել, երբ թագավորական պալատի որոշ աշխատակիցների մոտ վարակ է հայտնաբերվել, հայտնում է The Star-ը՝ հղում տալով թագավորական պալատի բյուրոյի հայտարարությանը։

«Թեստերի պատասխանները բացասկան են, սակայն նրանք պետք է երեկ սկսված կարանտինային ռեժիմը 14 օր պահպանեն»,- ասվում է պալատի գլխավոր տեսուչ Ահմադ Ֆադիլ Շամսուդինի հայտարարությունում։

Ներկայում Մալայզիայի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ երկրում կա 1796 վարակակիր։ Հիվանդությունից ապաքինվել 199 մարդ, մահացել՝ 21 հոգի։

Երկրում վարակման դեպքերի մեծ մասը կապված է մուսուլմանական կրոնական արարողության հետ, որը տեղի է ունեցել Կուալա-Լումպուրի մզկիթներից մեկում՝ փետրվարի 27-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 16 000 մարդ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 471 794-ի, որից 21 297ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 700 մարդ։