Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14:44 • 26.03.20
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին մի շարք օրենքներ է ստորագրել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահը ստորագրել է՝
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը և Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
- «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
Placeholder










