Սիրիայում ահաբեկիչները փլուզել են կամուրջը, որով անցնում է Հալեպ-Լաթաքիա ռազմավարական նշանակության մայրուղին
«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները չորեքշաբթի պայթեցրել են Ջիսր էշ Շուգուր լեռնանցքի շրջանում գտնվող կամուրջը, որով անցնում է Հալեպ-Լաթաքիա ռազմավարական նշանակության մայրուղին: Այս մասին հաղորդել է կառավարական Syria հեռուստաալիքը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ կամուրջը փլուզվել է, երբ զինյալները պայթեցրել են կամրջի հենակները: Դիվերսիայի արդյունքում՝ փակ է Էլ Քֆեիր բնակելի կետի մոտակայքում ավտոմայրուղին:
Ավելի վաղ ահաբեկիչները փլուզել էին Մուհամալ շրջանում գտնվող էստակադի մի մասը:










