Իրաքում երկու թուրք զինծառայող է զոհվել

10:20 • 26.03.20

Իրաքի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների բացած կրակի հետևանքով սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 2 զինծառայող, ևս երկուսը վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինված ուժերը պատասխան կրակ են բացել և «ոչնչացրել են քրդերի դիրքերը»: