Պենտագոնը 60 օրով արգելել է արտասահմանում գտնվող ամերիկացի զինվորականների ցանկացած տեղաշարժ. CNN
ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերը հրահանգել է 60 օրով արգելել արտասահմանում գտնվող զինվորականների ցանկացած տեղաշարժ՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ այս որոշումը կազդի 90 հազար նախապես պլանավորած տեղակայումների վրա, այդ թվում՝ զինծառայողների՝ հայրենիք վերադարձի:
RT-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակումների հաստատված թիվն ԱՄՆ-ում կազմում է 53 660:
Հաղորդվում է, որ ամերիկյան Theodore Roosevelt ատոմային ավիակրում կորոնավիրուս է ախտորոշվել ԱՄՆ ՌԾՈւ 3 զինծառայողների մոտ:










