Էջմիածնում դիմակ արտադրող և դրանք անվճար բաժանող կամավորների արտադրությունը կարող է դադարեցվել. պատճառը՝ հումքի սակավությունն է (տեսանյութ)
2 շաբաթ առաջ կնոջս վիրահատեցին ու գաղափար առաջացավ, որ մեկանգամյա օգտագործման սավաններից կարող ենք բժշկական դիմակներ արտադրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աբրահամյանը, որն ընտանիքով և կամավորներով բժշկական դիմակներ է կարում և բաժանում քաղաքացիներին ու բուժհաստատություններին:
Նրա խոսքով, Արմավիրի բժշկական կենտրոնը տրամադրել է մանրէազերծող սարք, որով ախտահանում են դիմակները:
«Կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո սարքը կվերադարձնենք: Օրական մոտ 3500 դիմակ ենք կարում, կամավորները տարբեր քաղաքներում են: Ես բաժանում եմ անհրաժեշտ պարագաները, որից հետո պատրաստ դիմակները վերցնում եմ, բերում եմ ստերիլիզացման ու բաժանում բուժհաստատություններին և քաղաքացիներին»,- ասաց Արմեն Աբրահմյանը:
Դիտարկմանը, որ առիթը օգտագործելով՝ բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին կարել ու վաճառել, ինչու ինքը որոշեց դրանք անվճար բաժանել, Արմեն Աբրահամյանը նշեց, որ քաղաքացիների համար դժվար է օրական մի քանի դիմակ գնել, ինքն էլ որոշել է օգնել:
«3500 դիմակի համար օրական մոտ 40 հազար դրամ է անհրաժեշտ: Սակայն հիմա մի փոքր ընկճված եմ, քանի որ դիմակի կապիչներ այլևս չենք կարողանում գնել, ինչի հետևանքով հնարավոր է արտադրությունը կանգնի: Կան մարդիկ, ովքեր օգնել են, անգամ թոշակառուները: Հուսամ, որ կապիչներ չունենալու պատճառով այսօր չի ավարտվի մեր արտադրությունը»,- ասաց Արմեն Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյությում










