Այսօր շուկա էի ուզում գնալ, վախեցա, կարո՞ղ եմ գնալ. քաղաքացին՝ վարչապետին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում զանգահարում էր պատահական համարներով և զրուցում քաղաքացիների հետ: Նա հետաքրքրվում է, թե ինչ դժվարություններ է առաջացել քաղաքացիների կյանքում՝ արտակարգ ռեժիմի սահմանափակումներով պայմանավորված:
«Այսօր ուզում էի գնայի շուկա, վախեցա, կարող եմ գնալ»,-հարցրեց քաղաքացիներից մեկը, իսկ վարչապետը պարզաբանեց, որ պետք է ձևաթուղթ լրացնել, նշել՝ ուր է գնում և պահպանել սոցիալական հեռավորություն:
Քաղաքացին նշեց, որ ինքը և ամուսինը թոշակառու են, թոշակ ստանում են ՌԴ-ից և ասաց, որ ֆինանսապես դիմանում են: Քաղաքացին ասաց, որ իրենց հետ նաև ուսանող թոռնիկն է ապրում, որը Մոսկվայի բնակչ է, բայց այստեղ է սովորում: «Երեխան շատ է ուզում գնալ Մոսկվա, ես վախենում եմ, որ գնա այնտեղ 14 օր պահեն»,-ասաց նա, իսկ վարչապետը նշեց, որ տեղյակ չէ այնտեղի կարգերին և այդ մասին ռուսական լրատվամիջոցները կասեն:










