Ծաղկաձորի 6 տարբեր հաստատություններում գտնվում են կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է քաղաքացիներ
Ծաղկաձորի 6 տարբեր հաստատություններում գտնվում են կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է քաղաքացիներ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, ով շրջեց նշված հաստատություններում:
Նա ներկայացրեց, որ Գրողների միության հանգստյան տանը գտնվում է 80 քաղաքացի, մարզահամալիրում՝ 173, ԵՊՀ հանգստյան տանը՝ 90 քաղաքացի, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաներ և նրանց ծնողները:
Հաստատությունների ներկայացուցիչներն ասացին, թե քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով, դպրոցահասակ երեխաների համար կատարվում են նաև օնլայն դասընթացներ, կան նաև այնպիսիք, որոնց այսօր նմուշառում է կատարվել, և թեստերի՝ բացասական լինելու դեպքում կգնան իրենց տներ:










