Մեծ Բրիտանիայում բնակչուհին մտել է մեծ փուչիկի մեջ և գնումների գնացել այն գլորելով՝ խուսափելով շփումներից (տեսանյութ)
Կորոնավիրուսի համաճարակից խուսափելու նպատակով Մեծ Բրիտանիայում բնակչուհին մտել է մեծ փուչիկի մեջ և սուպերմարկետ գնացել գնումներ կատարելու նպատակով: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ինչպես երևում է տեսանյութում, կինը գլորելով հասնում է նշված վայր և աշխատողներից մեկի օգնությամբ սկսում ապրանք ընտրել:
Մեծ փուչիկով, սակայն, նա խճճվում է նեղ բաժինների արանքում: Ինչպես հայտնում է աղբյուրը, սուպերմարկետի աշխատակիցները, չգնահատելով կնոջ յուրահատուկ պաշտպանման ձևը, նրան դուրս են վռնդել:









