Վենեսուելայի նախագահը պատասխանել է ԱՄՆ-ի՝ թմրանյութերի առևտրով զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներին

16:40 • 27.03.20

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների կողմից թմրանյութերի առևտրի վերաբերյալ իր նկատմամբ ներկայացված մեղադրանքները ստահոդ են: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Մադուրոն ընդգծել է նաև, որ իր երկիրը 15 տարվա ընթացքում պահպանում է «թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ռեկորդը»:

«Մեր կյանքը հանուն հասարակության շահերի պայքար է եղել, իմ կյանքը եղել է ամենօրյա պայքար հանուն ժողովրդական և աշխատավորական շարժման»,-Twitter-ում գրել է Վենեսուելայի նախագահը:  

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու համար անհրաժեշտ տեղեկության տրամադրման համար 15 մլն դոլար պարգևավճար է խոստացել: ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մադուրոյին մեղադրել է թմրանյութերի առևտրով զբաղվելու և զենք պահելու համար: