Փորձում են կոտրել Ֆեյսբուքի էջս, հեռացրել են որոշ գրառումներ. Բորիս Մուրազի

00:10 • 27.03.20

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին տեղեկացրել է, որ փորձ է կատարվում կոտրել ֆեյսբուքյան իր էջը: Նա տեղեկացրել է նաև, որ հեռացվել են որոշ գրառումներ:

«Փորձում են կոտրել ՖԲ էջս․ էջիցս հեռացվել է Մանե Գևորգյանի, Հովիկ Աղազարյանի և մարզպետի մասին գրառումները»,- հայտնել է Բորիս Մուրազին՝ կից ներկայացնելով լուսանկար էջի արգելափակման ծանուցմամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ևս Politik.am-ի խմբագիրը հայտնել էր, որ կոտրել են իր Ֆեյսբուքյան հաշիվը՝ փորձելով ճնշում գործադրել իր վրա՝ լրագրողական գործունեության հետ կապված: