«Նուբարաշեն» ՔԿՀ-ի արգելագոտում հայտնաբերել է ներարկիչ՝ լցված 4 մլ անհիդրիդ հիշեցնող դեղին հեղուկով

17:30 • 27.03.20

2020 թվականի մարտի 27-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, արգելագոտում կատարված տեղազննության արդյունքում կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ լցված 4 մլ անհիդրիդ հիշեցնող դեղին հեղուկով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։