Merci. Ֆրանսիան Էյֆելյան աշտարակի վրա հայտնված գրությամբ իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին (տեսանյութ)

23:41 • 28.03.20

Ֆրանսիան յուրահատուկ կերպով երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին:

Ինչպես ներկայացնում է Global News-ը, Փարիզի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակի ճակատային հատվածում հատուկ գրություն է հայտնվել: Լուսավորությամբ պատկերվել է «Merci» («Շնորհակալություն») բառը, որին հաջորդել է «Մնա տանը» գրությունն անգլերենով (Stay at home): Այդ ամենն ուղեկցվել է աշտարակի հանրահայտ առկայծող լուսավորությամբ:

Ինքնատիպ նախաձեռնությունը կյանքի է կոչվել մարտի 27-ի երեկոյան: Այդ նույն ընթացքում կարանտինի մեջ գտնող ֆրանսիացիները դուրս են եկել պատշգամբ՝ ծափահարություններով միանալու երախտագիտության դրսևորմանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հիվանդությունից մահացել է ավելի քան 2300 մարդ, վարակված է 37 575-ը: