Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը. ТАСС
Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 889 մարդ։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, երկրում Covid-19-ի իրավիճակի մասին վերջին տվյալները ներկայացրել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
Նրա խոսքով՝ մահացության ցուցանիշը երկրում հասել է 10 023-ի: Նախորդ օրը հաղորդվում էր մահվան 9134 դեպքի մասին:
Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 5 974-ով: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 70 065 մարդ: Իտալիայում կորոնավիրուսի համավարակի բռնկման առաջին օրվանից վարակվել է 92 472 մարդ: Վիրուսի առաջին դեպքը երկրում գրանցվել էր հունվարի 29-ին:
Իտալիան վիրուսի տարածման հետևանքով դարձել է Եվրոպայի ամենատուժած երկիրը: Ողջ աշխարհում վարակման ցուցանիշը հասել է 642 240-ի, մահացության ցուցանիշը՝ 29 908-ի:










