Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

21:00 • 28.03.20

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին։

«Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին։

Ըստ նրանց հիմնական խնդիրը կապված է Լարսի անցակետի հետ։ Մաքսակետ են այցելել ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանը և Հրանտ Այվազյանը»,- ասված է Մարուքյւանի գրառման մեջ։

Գրառմանը կից նա հրապարակել է տեսանյութ։