Սննդի ներկրումը Հայաստան իրականացվում է բնականոն ռեժիմով. Նիկոլ Փաշինյան
Հայաստան սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն ամենօրյա ռեժիմով համապատասխան հաշվետվություն է ստանում:
«Մեր մթերային խանութներում խնդիր չունենք, ամեն ինչ բնականոն է, միակ մեր խնդիրը կորոնավիրուսն է, որը միասնական ջանքերով պետք է հաղթահարենք», - ասաց նա:










