Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 2500-ը, վարակվածներինը՝ 35 000-ը. Worldometers
Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 139 նոր դեպք է գրանցվել։ Երկրում հիվանդությունից մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 2517-ի:
Ըստ worldometers կայքի տվյալների՝ վարակման 3076 նոր դեպք է գրանցվել՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասցնելով 35 409-ի: CNN-ի փոխանցմամբ՝ նույն տվյալները պետական հեռուստատեսությամբ հաղորդել է Իրանի առողջապահության նախարար Քիանուշ Ջահանպուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ Իրանում հարյուրավոր մարդիկ մահացել են թունավոր մեթանոլի օգտագործումից, որով փորձել են պաշտպանվել կորոնավիրուսից:










